Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 136-ով՝ հասնելով 169 հազար 391-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 243-ով և հասել 161 հազար 348-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 3 հազար 75 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 687 հազար 715-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 150-ի, ևս 792 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 101 մարդ։