Այսօր` ժամը 18:21-ին, երկրաշարժ է գրանցվել Երևանից 17 կմ հարավ:
Հաղորդագրության համաձայն` ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.04⁰ և արևելյան երկայնության 44.56⁰ աշխարհագրական կոորդինատներով, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալլ:
Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 2-3 բալլ ուժգնությամբ:
Նշենք, որ արդեն իսկ փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի 110 հետցնցում է գրանցվել, բոլորն էլ թույլ։