«Ահաբեկիչների դեմ պայքարում Արևմուտքը երկակի չափանիշներ է կիրառում», - այսօր Թվիթերում նման գրառում է կատարել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Արևմուտքի կողմից երկակի ստանդարտների կիրառումը, երբ ահաբեկիչները բաժանվում են լավերի և վատերի, շարունակվում է», - գրել է Չավուշօղլուն։
Թուրքիայի արտգործնախարարի այս գրառումը կատարվել է Իրաքի հյուսիսում Թուրքիայի13 քաղաքացիների մարմինների հայտնաբերումից մեկ օր անց։ Նրանք, ըստ պաշտոնական Անկարայի, գնդակահարվել են Քրդական բանվորական կուսակցության (PKK) զինյալների կողմից։