Վերջին 24 ժամերին սրվել է իրադրությունը Ուկրաինայի արևելյան շրջաններում։
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ուժային կառույցներին մոտ կանգնած աղբյուրները «Ինտերֆաքս» գործակալությանը փոխանցել են, որ այսօր առավոտյան մահափորձ է իրականացվել անջատականների վերահսկողության տակ գտնվող Գորլովկա քաղաքում գործող ջոկատներից մեկի հրամանատարի դեմ։
«Գումարտակի հրամանատարը տեղափոխվել է հիվանդանոց», - հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
Ավելի վաղ ուկրաինական կողմը հաղորդել էր Դոնբասում հրադադարի խախտման դեպքերի մասին։ «Անհայտ պայթուցիկ սարքի գործադրման հետևանքով երեք ուկրաինացի զինծառայող է զոհվել», - հաղորդում է պաշտոնական Կիևը։