Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավերից մեկում հայտնաբերվել են Թուրքիայի 13 քաղաքացիների մարմինները, այսօր հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով` զոհերը քաղաքացիական անձինք են և հայտնաբերվել են Իրաքի հյուսիսում թուրքական բանակի կողմից իրականացվող «Արծվի ճիրան-2» գործողության ընթացքում։
Թուրքիայի պաշտպանության նախարարի այս հայտարարությունը հնչել է Իրաքին սահմանակից Շըրնաք գավառում գտնվող հրամանատարական կետում։ «Թուրքիայի քաղաքացիները սպանվել են հակաահաբեկչական գործողության մեկնարկից հետո այդ քարանձավը հսկող ահաբեկիչների կողմից», - հայտարարել է Աքարը՝ հավելելով, որ Թուրքիայի քաղաքացիների մահվան համար պատասխանատու զինյալները «չեզոքացվել են»։