Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենն առայժմ չի պատրաստվում զանգահարել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանին։ Ուրբաթ երեկոյան Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։
«Իմ տեղեկություններով՝ [Բայդենի հեռախոսազանգը Մոհամադ Բին Սալմանին] նախատեսված չէ։ Ակնհայտ է, որ այժմ մենք վերանայում են Սաուդյան Արաբիայի նկատմամբ մեր քաղաքականությունը», - հայտարարում էր Փսակին։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանը սերտ կապեր ուներ ամերիկյան նախկին վարչակազմի մի շարք ներկայացուցիչների՝ մասնավորաբար նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և գխավոր խորհրդական Ջարեդ Քուշների հետ։