Թուրքիան վավերացրել է արտոնյալ պայմաններով ապրանքների ԵՄ արտահանման համաձայնագիրը

Թուրքիայի խորհրդարանը, արխիվ

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է համաձայնագիրը, որով թուրքական հումքից Վրաստանում արտադրված ապրանքն այսուհետ կարող է արտահանվել Եվրամիություն՝ արտոնյալ պայմաններով։

Վրաստանի էկոնոմիկայի նախարարի խոսքով, ազատ առևտրի այդ ռեժիմից կարող են օգտվել արդյունաբերության բոլոր ոլորտները, բացի գյուղատնտեսությունից։ Ըստ պաշտոնյաների, գործարքը կնպաստի տնտեսության զարգացմանը, նոր ներդրումների ու աշխատատեղերի ավելացմանը։

ԵՄ-Թուրքիա-Վրաստան եռակողմ այդ համաձայնագրի շուրջ բանակցությունները սկսվել էին 2017-ին, ավելի վաղ Թբիլիսին ասոցացման համաձայնագիր էր ստորագրել Եվրամիության հետ, ինչը հնարավորություն է տալիս վրացի գործարարներին շահավետ պայմաններով մտնել եվրոպական շուկա։