Twitter-ը մտադիր չէ վերականգնել Դոնալդ Թրամփի օգտահաշիվը, նույնիսկ եթե նա կրկին առաջադրվի նախագահի պաշտոնում և ընտրվի։ Այս մասին հայտարարել է սոցիալական ցանցի ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը՝ պատասխանելով CNBC-ի այն հարցին, թե արդյոք Միացյալ Նահանգների նախկին նախագահը կարող է հնարավորություն ունենալ վերադառնալու հարթակ։
Twitter-ի ներկայացուցիչը հիշեցրել է, որ բռնության կոչերի արգելքը սոցիալական ցանցում գործում է բոլորի համար՝ անկախ զբաղեցրած պաշտոնից և դիրքից։
Աշխարհի առաջատար սոցիալական ցանցերը՝ այդ թվում Twitter-ը, Facebook-ը, արգելափակել են Սպիտակ տան նախկին ղեկավարի օգտահաշիվները հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած արյունալի անկարգությունների և դրանց հաջորդած՝ Թրամփի մի շարք աղմկահարույց գրառումների ֆոնին։