Ֆիզուլիի շրջանից փրկարարները հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն

Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ)՝ տեղեկացնելով, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում մինչ այսօր հայտնաբերվել է ընդհանուր 1371 աճյուն:

Ըստ ԱԻՊԾ-ի, որոնումներն այսօր 3 ջոկատով կիրականացվեն Հադրութի շրջանում: