Զարիֆի խոսքով` «Իրանը կարող է արագացնել միջուկային ծրագրի զարգացման տեմպերը»

Չի բացառվում, որ Իրանն առաջիկայում ստիպված լինի արագացնել միջուկային ծրագրի զարգացման տեմպերը, FARS գործակալության փոխանցմամբ` այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը։

«Մեր կառավարությունն այդ քայլին կարող է դիմել՝ Միացյալ Նահանգների և Եվրոպայի կողմից միջուկային համաձայնագրի դրույթների չկատարման պատճառով», - հայտարարել է Զարիֆը՝ չբացառելով, որ Թեհրանը կարող է նաև կրճատել համագործակցության ծավալները ՄԱԿ-ի կազմում գործող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԵ) հետ։