Ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել ևս 5 գերի։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից «Ազատության» հետ զրույցում հայտնեցին, որ նրանցից 3-ը Խծաբերդի տարածքից գերեվարվածներից են։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ մյուս 2 հայրենադարձվածները գերեվարվել էին դեռ պատերազմի օրերին։
Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվել 64 գերի։ Հրադադարի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Խծաբերդում գերեվարված 62 զինծառայողներից մինչ օրս հայրենադարձվել են 8-ը։
Հայկական կողմի տվյալներով Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվը անցնում է 200-ը, սակայն ադրբեջանական կողմը այդ թիվը չի հաստատում։
Մանրամասները՝ ավելի ուշ