Լիլիթ Թադևոսյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի նախագահ՝ 102 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունն առաջադրել էր Բարձրագույն դատական խորհուրդը:
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը թափուր դարձավ, երբ նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը անցած սեպտեմբերին ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։