Ազգային ժողովը Վճռաբեկ դատարանի նախագահ է ընտրում

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստը։ Օրակարգում 16 հարց է, այդ թվում՝ «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցերը։

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը։