Որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է ևս 2 զոհված զինծառայողի աճյուն

ԱԻՊԾ փրկարարները որոնողական աշխատանքների ժամանակ, դեկտեմբեր, 2020

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի ներքին գործերի նախարարության Արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ՆԳՆ ԱԻՊԾ) փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:

Ըստ ԱԻՊԾ-ի, վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:

Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի: