ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ մինչ սեպտեմբեր ԱՄՆ-ի համար «շատ դժվար կլինի» հասնել կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը և հույս ունի, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը կօգնեն հաղթահարել համաճարակը:
Կոլեկտիվ իմունիտետը նշանակում է, որ բնակչության մեծ մասը՝ մոտ 75 տոկոսը դիմակայուն է դառնում հիվանդությանը՝ կա՛մ հիվանդանալուց հետո, կա՛մ պատվաստվելուց: Դա նվազեցնում է վիրուսի փոխանցումը, նույնիսկ այն մարդկանց շրջանում, որոնք պաշտպանություն չունեն: