ԱՄՆ-ում գոյություն ունեցող քաղաքական ավանդույթի համաձայն` նախկին նախագահներին հնարավորություն է տրվում հետախուզական ծառայություններից ստանալ գաղտնիք համարվող ընթացիկ տեղեկատվություն։ Սակայն Ջո Բայդենը դեմ է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նման հնարավորություն տրվի։ Այդ մասին Բայդենն ասել է CBS հեռուստաընկերության հարցազրույցում` պատճառաբանելով, որ Թրամփը անկայուն բնավորություն ունի։
Դոնալդ Թրամփի նախագահության ընթացքում նրա և հատուկ ծառայությունների ղեկավարների հարաբերությունները լարված էին։ Թրամփը բազմիցս անվստահություն է հայտնել, անուշադրության է մատնել 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների զեկույցները։
Նա նաև հրապարակայնորեն քննադատել էր հատուկ ծառայությունների ղեկավարներին` որոշ դեպքերում զրկելով նրանց պաշպոնից։