Ջո Բայդենը խոստացել է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության նոր դարաշրջան սկսել։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «Ամերիկան վերադառնում է» համաշխարհային հարթակ և միանալով դաշնակիցներին՝ դիմակայելու է «ավտորիտարիզմին» Չինաստանում և Ռուսաստանում:
Բայդենը փետրվարի 4-ին իր արտաքին քաղաքական առաջին ուղերձում ասել է, որ Դոնալդ Թրամփի ղեկավարման չորս տարիներից հետո իր վարչակազմը կփորձի առաջատար դեր ունենալ աշխարհում: