Սերժ Սարգսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են հետպատերազմյան հարցերի լայն շրջանակ

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ ղեեկավար Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա փոխանցմամբ` հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքների հետ կապված հարցերի լայն շրջանակ։

Սերժ Սարգսյանն առանձնահատուկ շեշտել է Ռուսաստանի` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի գործունեության շարունակության կարևորությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի` հիմնարար սկզբունքների, այդ թվում` ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա, վերջնական խաղաղ կարգավորման նպատակով։

Ընթացիկ իրավիճակի քննարկման համատեքստում ընդգծվել է ռազմագերիների ու Ադրբեջանում պահվող այլ անձանց` Հայաստան վերադարձի, զոհված զինծառայողների մարմինների որոնման ուղղությամբ արդյունավետ ջանքերի գործադրման կարևորությունը։

Անդրադարձ է կատարվել նաև ներքաղաքական իրավիճակին: