Փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու

Փրկարարները որոնողական աշխատանքների ժամանակ, դեկտեմբեր, 2020թ․

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարական ջոկատներն այսօր ևս որոնողական աշխատանքներ չեն իրականացնելու: Պատճառն, ըստ ԱԻՊԾ-ի, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակավայրերում Ադրբեջանի կողմից կատարվող տարաբնույթ աշխատանքներն են:

Ըստ հաղորդագրության, 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչ այսօր որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ընդհանուր 1355 աճյուն: Նախնական տվյալներով, դրանցից 15-ը՝ քաղաքացիական անձինք են: