Ռուսաստանը վերականգնում է կանոնավոր ավիափոխադրումները Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այսօր նման հրահանգ է ստորագրել Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Ռուսաստանի կառավարության ղեկավարի ստորագրած փաստաթղթի համաձայն` հարավկովկասյան երկու պետությունների հետ ուղևորատար ավիափոխադրումները կվերսկսվեն փետրվարի 15-ից։ «Փոխադարձության հիման վրա նախատեսվում է շաբաթական չորս չվերթ իրականացնել Մոսկվա-Երևան և երկուական չվերթ՝ Մոսկվա-Բաքու ուղղություններով», - հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։