Արցախում փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:

Ըստ հաղորդագրության, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում, ընդհանուր առմամբ, 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1935 քաղաքացու հետազոտություն, որից 457-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։