Մոսկվայում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարարները

Շվեդիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Էն Լինդե, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու որպես ԵԱՀԿ գործող նախագահ:

ԵԱՀԿ նախագահությունը Շվեդիան ստանձնել է հունվարի 1-ից: Մոսկվա այցից առաջ Լինդեն հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի արտգործնախարարի հետ արդյունավետ և անկեղծ քննարկումներ անցկացնելու ԵԱՀԿ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայում տիրող իրավիճակին:

Բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնի նաև ԵԱՀԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն օժանդակության թեման: Նախարարները կքննարկեն կազմակերպության միջնորդությունը Կովկասում անվտանգության և կայունության հարցերում: