Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվելու դիմում է գրել

Նարեկ Բաբայանը Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու դիմում է ներկայացրել։ Այս մասին Բաբայանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նա շնորհակալություն է հայտնել վարչապետից վստահության և ընձեռված հնարավորության համար, գործադիր և օրենսդիր իշխանության իր գործընկերներից, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Կոմիտեի աշխակազմին շուրջ երկուսուկես տարվա համատեղ աշխատանքի համար։

Պաշտոնը թողնելու պատճառներից Բաբայանը չի խոսել։ Նա այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի հունիսից։

Նշենք, որ Նարեկ Բաբայանը Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինն է։