Նավալնին, ԱՀԿ-ն, Բելառուսի ընդդիմությունն ու կլիմայի փոփոխութունների դեմ պայքարող Գրետա Թյունբերգը կպայքարեն այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի համար` տասնյակ այլ մրցակիցների շարքում: Թեկնածուների անունները մինչև վերջին պահը պաշտոնապես գաղտնի են պահվում: Հայտ ներկայացնողները, սակայն, կարող են բացահայտել իրենց ընտրյալներին:
ԱՄՆ Ռատգերսի համալսարանի պրոֆեսորներից մեկը` Սերգեյ Երոֆեևը, մասնավորապես, հայտարարել է, թե մի խումբ ռուս գիտնականների հետ Նոբելյան կոմիտե է ներկայացրել Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնու թեկնածությունը` «Ռուսաստանի խաղաղ ժողովրդավարացմանն ուղղված ջանքերի համար»:
Թեկնածուներ կարող են առաջադրել տարբեր երկրների խորհրդարանականները, գիտնականները, նոբելյան մրցանակի նախորդ տարիների դափնեկիր անձինք ու կազմակերպությունները: 2021-ի թեկնածուների առաջադրումն ավարտվում է այսօր: