Ռուս զինվորականները աջակցել են Ադրբեջանին մարդասիրական բեռներ տեղափոխել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Զինվորական 15 բեռնատարների ռուսական շարասյունը շինանյութեր է տեղափոխել Մատաղիսից Քելբաջարի շրջան։ Խաղաղապահ առաքելությունը շարունակում է ապահովել մարդասիրական բեռների տեղափոխումը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ», - ընդգծել է ռուսական ռազմական գերատեսչությունը՝ պնդելով, թե դա բխում է նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված պայմանավորվածություններից: