Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը վաղվանից կանցնի աշխատանքի, հաղորդում է ռուսական «Ռիա Նովոստին»՝ հղում անելով խնդրին տեղյակ աղբյուրներին։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, նախնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։ Ըստ հաղորդումների, մոնիտորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։