Շուռնուխում և Որոտանում բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ, հայտնում է փոխվարչապետը

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպումներ է ունեցել Որոտան և Շուռնուխ համայնքներում։

Փոխվարչապետն իր ֆեյսբուքյան էջում նշել է՝ բնակիչների հետ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ բնակարանը կորցրած ընտանիքների համար կկառուցվեն նոր տներ:

«Բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա միանվագ 300 հազար դրամի չափով աջակցություն

բնակարանը կորցրած ամեն ընտանիքի յուրաքանչյուր անդամ ամսական կստանա 68 հազար դրամ` նվազագույնը 6 ամիս, մինչև բնակարանների կառուցումը», - նշել է Տիգրան Ավինյանը։