Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել են ևս 8 զոհված զինծառայողի աճյուն, հաղորդում է Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը, նշված է հաղորդագրությունում։
Որոնողական աշխատանքների ընթացքում հունվարի 28-ի տվյալներով հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձանց:
Ոորոնողա-փրկարարական աշխատանքներն այսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի և Ջրականի շրջաններում: