Նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Արցախ, մանրամասները համաձայնեցվում են

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, այցի մանրամասները համաձայնեցվում են: Այս մասին երեկ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Իսկապես, [ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների] այցը Լեռնային Ղարաբաղ նախանշված է, նշված է համանախագահների ծրագրերում: Այս այցի ժամկետները դեռ որոշված չեն: Այժմ մանրամասները համաձայնեցվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ», - ասել է Զախարովան:

Հունվարի 18-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում գիտակցաբար չի հիշատակվել՝ կարգավիճակը պետք է որոշվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո անցնող բանակցությունների արդյունքում։