Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կորոնավիրուսով վարակվելու պատճառով հունվարի 17-ից գտնվում է կարանտինի մեջ և այսօր չի այցելի «Եռաբլուր», News.am-ի հարցին ի պատասխան փոխանցել են երրորդ նախագահի գրասենյակից՝ նշելով, որ Սերժ Սարգսյանը հետաձգել է իր բոլոր հանդիպումներն ու այցելությունները։
Սարգսյանի գրասենյակից նաև տեղեկացրել են, որ երրորդ նախագահի ինքնազգացողությունը լավ է, ապաքինվում է տանը, վիրուսը հաղթահարում է առանց բարդությունների:
Նախագահի անունից առավոտյան ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր»-ում և հարգանքի տուրք մատուցվել նահատակների հիշատակին։