Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 242-ով՝ հասնելով 166 հազար 669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 11 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 592-ով և հասել 156 հազար 645-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 1980 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 643 հազար 606-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 3 հազար 67-ի, ևս 762 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 6 հազար 195 մարդ։