Հայաստանի ղեկավարությունը «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց նահատակների հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել զոհվածների հիշատակին։

Վարչապետին ուղեկցում էին Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Արտգործնախարար Արա Այվազյանը, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը, Տիգրան Ավինյանը, պաշտոնատար այլ անձինք։

Վարչապետը հարցերի չպատասխանեց։ Լրագրողներից մեկին էլ հարցով դիմեց․ - «Դո՞ւք էիք ինձ հարց տալիս, որ ես հայտարարել եմ, որ Շուշին Ադրբեջան է։ Որտե՞ղ եմ հայտարարել, թղթի վրա գրեք մեջբերումը, Դուք անձամբ բերեք իմ մեջբերումը՝ թղթի վրա գրած, որ ես հայտարարել եմ, ու ես ուղիղ եթերում Ձեր հարցին կպատասխանեմ»։