Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Ըստ նախարարության, Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 հազար103 թեստավորում: