Բաքվում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Բաքվում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ադրբեջանի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է ներկայացվել Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի արտահայտությունների կապակցությամբ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ իշխող «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորը հայկական լրատվամիջոցների հարցազրույցներում Ադրբեջանի պետության և ժողովրդի համար անընդունելի հայտարարություններ է թույլ տալիս։ Ադրբեջանի ԱԳՆ-ն նրա պահվածքը խստորեն դատապարտելի է համարել, նշելով, որ պատգամավորի «հերթական սադրիչ քայլը» հակասում է ռուս-ադրբեջանական բարձր մակարդակի հարաբերություններին։