Իտալիայի վարչապետը հրաժարական է տալիս կոալիցիոն նոր կառավարություն ձևավորելու ակնկալիքով

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտե, արխիվ

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն կառավարության այսօրվա նիստում հայտարարելու է իր հրաժարականի մասին։ Այդ քայլով նա մտադիր է կոալիցիոն նոր կառավարություն ձևավորել։

Կոնտեն հույս ունի, որ նախագահ Սերջիո Մատարելան իրեն մանդատ կտա նոր կառավարություն ձևավորելու համար, որը կունենա խորհրդարանի լայն աջակցությունը։