Նոր տիպի կորոնավիրուսով վարակված նախագահ Արմեն Սարգսյանի ինքնազգացողությունը համեմատաբար բարելավվել է, նրա առողջական վիճակում առկա է դրական դինամիկա, սակայն նա դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ, հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախագահը շարունակում է բուժումը տնային պայմաններում:
Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա բժիշկների թույլտվությունից անմիջապես: Նախագահը շարունակում է աշխատել հեռավար՝ իրականացնելով իր սահմանադրական գործառույթները:
Հունվարի 3-ին Արմեն Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության։ Սակայն նախագահի գրասենյակը հաղորդեց, որ Արմեն Սարգսյանի մոտ ի հայտ են եկել նաև նոր տեսակի կորոնավիրուսի ախտանշաններ․ նրա հանձնած թեստը դրական արդյունք է տվել։