Այսօր ակնկալվում է, որ Էնթոնի Բլինքենը կհաստատվի ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում

ԱՄՆ - Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 19-ը հունվարի, 2021թ․

Այսօր ակնկալվում է, որ Սենատը Էնթոնի Բլինքենին կհաստատի Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում։

Սենատի մեծամասնության՝ դեմոկրատների ղեկավար Չաք Շումերը թեկնածությունը հաստատելու հարցը քվեարկության է դնում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դրական եզրակացությունից անմիջապես հետո։ Նախօրեին հանձնաժողովը ձայների 15 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Բլինքենի թեկնածությանը։

Ակնկալվում է, որ լիագումար նիստում թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական սենատորները առանց ձգձգելու Էնթոնի Բլինքենին կհաստատեն պետքարտուղարի պաշտոնում։