Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցությունը մտադիր է փոխել Սահմանադրությունը, որպեսզի հնարավոր լինի լուծարել Ազգային ժողովն՝ առանց վարչապետի հրաժարականի։
Խմբակցությունն այս գաղափարը քննարկելու համար այսօր Ազգային ժողովում նիստ է հրավիրել։
«Իմ քայլից» Վահագն Հովակիմյանը նախքան նիստի մեկնարկն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ սա դեռ գաղափար է, այսօր կքննարկեն, նոր վերջնական որոշում կկայացնեն։
Սահմանադրական փոփոխության այս նախագիծն ընդունելու համար անհրաժեշտ է 88 պատգամավորի ձայն, իսկ խմբակցությունը նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հետո ունի 83 պատգամավոր։