Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել է վերլուծական կենտրոնների մասնագետների հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների (որպես Մինսկի խմբի համանախագահ երկրի) հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդիրների կայուն ու համապարփակ կարգավորման հարցում: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
Դեսպանը շեշտել է նաև գերեվարված անձանց անվտանգ վերադարձի կարևորությունը։