Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է անում Եվրամիությանն ավելի ակտիվորեն ներգրավվել Հարավային Կովկասում առկա հակամարտությունների կարգավորմանը։ Վրաստանի նախագահն այս մասին հայտարարել է այսօր Բրյուսելում՝ ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ։
«ԵՄ ներկայացուցիչն իր հերթին մեկ անգամ ևս նշել է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ դաշինքի կողմից ցուցաբերվող աջակցության մասին», - հաղորդում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։