Հարությունյանն ու Շոյգուն քննարկել են գերիների վերադարձին առնչվող հարցեր

Հայաստանի պաշտպանության նախարարը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ հետ, հայտնում է ՊՆ-ն:

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացիկ հարցերը, Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակին, գերիների և պատանդների վերադարձին, ինչպես նաև անհայտ կորածների որոնողական աշխատանքներին առնչվող մի շարք խնդիրներ։

Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն նաև կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային ռազմաքաղաքական վերջին զարգացումների վերաբերյալ: