Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ` նա նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ:
Իսկ Արցախի թեմը կառաջնորդի Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Վերջինս ազատվել է Հայաստանի զինված Ուժերի հոգևոր առաջնորդի պաշտոնից։
ԶՈՒ հոգևոր առաջնորդի պաշտոնակատար է նշանակվել Ենովք քահանա Եսայանը։