Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Հովհաննես Հարությունյան, արխիվ

Կառավարության որոշմամբ Հովհաննես Հարությունյանը նշանակվեց Շիրակի մարզպետ։

Գործադիրի այսօրվա` ավելի վաղ կայացրած մեկ այլ որոշմամբ Տիգրան Պետրոսյանը ազատվել էր Շիրակի մարզպետի պաշտոնից։

Հիշեցնենք՝ Պետրոսյանը հրաժարական էր ներկայացրել մեկ շաբաթ առաջ։