Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետ նշանակելու հարցը` կառավարության նիստի օրակարգում

Տիգրան Պետրոսյանին Շիրակի մարզպետի պաշտոնից ազատելու հարցը ընդգրկված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:

Օրակարգի մեկ այլ, կրկին չզեկուցվող հարցով Շիրակի մարզպետ է նշանակվելու Հովհաննես Հարությունյանը:

Գործող մարզպետ Պետրոսյանը հունվարի 15-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել: