Նուրգալիևի խոսքով` հայ-ադրբեջանական հաղորդակցության վերականգնումը ձեռնտու է նաև հարևան երկրներին

«Տարածաշրջանի պետությունները կարող են օգտվել ղարաբաղյան հակամարտության շրջանակներում վերաբացվող տարանցիկ հաղորդակցության ուղիներից», - «Ռոսիյսկայա գազետա» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը։

«Որպես առաջնահերություն սահմանվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնումը։ Այդ ուղիներից կարող են օգտվել նաև հարևան երկրները՝ Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան և Վրաստանը», - ասել է Նուրգալիևը։

Նրա խոսքով. «Հաղորդակցության վերականգնումը հիմնարար նախադրյալներ կստեղծի ձգձված ղարաբաղյան հակամարտության համապարփակ լուծման համար»։