Pfizer-ը մեկ ամսով կրկնակի կրճատում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրանքը՝ փետրվարի կեսից արտադրության ծավալները նոր թափով՝ մի քանի անգամ ավելացնելու նպատակով։
Ընկերությունը մտադիր է մեկ տարվա ընթացքում թողարկել մինչև մեկ միլիարդ չափաբաժին պատվաստանյութ։
Մինչ այդ, գերմանական իշխանությունները ափսոսանք են հայտնել հանկարծակի հետաձգման կապակցությամբ և հայտարարել, որ Եվրահանձնաժողովը պարզաբանումներ է պահանջում «հետագա մատակարարումների ժամկետների հարցով»։
Իրենց հերթին Դանիայի, Լատվիայի, Լիտվայի, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի առողջապահության նախարարությունները համատեղ նամակ են հղել, որում BioNTech/Pfizer ընկերությունից պահանջել են հրապարակային պարզաբանումներ տալ արտադրանքի ծավալների հետ կապված խնդիրների կապակցությամբ և ժամանակին ապահովել մատակարարումները։
Pfizer-ը համարվում է հիմնական պատվաստանյութը, որը կիրառում են Միացյալ Նահանգներում և Եվրամիության երկրներում։ Մի քանի օր առաջ Եվրոպա է հասել նաև Moderna-ի դեղամիջոցը։ Երկու դեղորայքն էլ ունեն 95 տոկոս արդյունավետություն։