Չինաստանում «կարանտինային ավան» է կառուցվում

Չինաստան - Հեբեյ

Հաշվի առնելով COVID-19 վիրուսի լայն տարածման հետևանքները՝ Չինաստանի հյուսիսային շրջանում գտնվող Հեբեյ նահանգի կենտրոնում 300 բնակելի մասնաշենքեր են կառուցվում, որոնք օգտագործվելու են վարակված մարդկանց մեկուսացնելու համար։

Ավելի քան 34 հեկտար տարածքում թեթև կոնստրուկցիաներով երեք հազար սենյակներ են կառուցվում։ Բոլոր սենյակների տարածքը18 քառակուսի մետր է, հյուրանոցային համարների տիպի սենյակները ապահովված են կենցաղային բոլոր պայմաններով, այդ թվում՝ օդափոխիչ, Wi-FI կապ։