Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ասել է, թե Ռուսաստանը կողջունի Ադրբեջանի և Հայաստանի մտավորականների միջև ուղիղ երկխոսությունը, ինչպես նաև երկու կողմերի հումանիտար բնույթի համատեղ միջոցառումները։
«Մեր կարծիքով` նման նախաձեռնությունները նպաստում են հաշտեցման, վստահության, փոխըմբռնման մթնոլորտի ձևավորմանը, ծառայում են Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդների, ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի, ուստի նշանակում է նաև Ռուսաստանի շահերին»,- ասել է Մարիա Զախարովան` ընդգծելով, որ ռուսական կողմն անկասկած կպաշտպանի հումանիտար ակցիաները, եթե Բաքուն և Երևանը այդ ուղղությամբ շարժվելու անկեղծ տրամադրվածություն ցուցաբերեն։