Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել Կառավարություն։ Տեղեկությունը հաստատեցին մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Հրաժարականի պատճառների մասին այս պահին որևէ մեկնաբանություն չի տրվում, մինչև Կառավարությունը կայացնի որոշումը։