Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է մնում բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։ Այդ մասին այսօր հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ)՝ վկայակոչելով Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվությունը։
Հայաստանի ԱԻՆ-ը հայտնում է նաև, որ ռուսական կողմում կա կուտակված 100 բեռնատար ավտոմեքենա: